Օրակարգ․ Ռուսաստանն իր դեմքը փրկելու համար Հայաստանին դարձնում է ագրեսոր․ Մհեր Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մհեր Հակոբյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի, Լոնդոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման տապալման պատճառների, Ադրբեջանի չդադարող պահանջների, նոր պատերազմի վտանգի, աշխարհաքաղաքական դերակատարների ունեցած հետաքրքրությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մհեր Հակոբյանը շեշտեց, որ Ռուսաստանի Դաշնությունն իր դեմքը փրկելու համար Հայաստանին դարձնում է ագրեսոր պետություն։ «Մոսկվան՝ անցած տարվա Արցախի ողբերգական հայաթափումից հետո, ասում է՝ մենք ինչ անենք, պաշտոնական Երևանը հրաժարվեց։ Հիմա նայեք՝ Մոսկվան մեզ ինչ թակարդի մեջ է գցում, նախ ամրագրում է, որ պաշտոնական Երևանը տարածքներ է օկուպացրել, հետո ամրագրում է, որ պաշտոնական Երևանը հրաժարվեց, իսկ դրանից հետո էլ իր դեմքը փրկելու համար մեզ դարձնում է ագրեսոր»,- ասաց նա։

Ռազմաքաղաքական վերլուծաբանն անդրադարձավ նաև հնարավոր պատերազմի վտանգին, որի մասին զգուշացրել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ մինչև ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները լայնամասշտաբ պատերազմ չի լինի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել