copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:32 18-07-2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնալով վատանում է

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը վատ է, նա շարունակում է մնալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

«Վերջին անգամ տղաս է մոտ մեկ շաբաթ առաջ տեսակցության գնացել, բայց զանգում է միշտ։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին՝ երկրորդ կարգի հաշմանդամ է, ոնց պետք ա լինի, 100 անգամ վիրավորված, քանի վիրահատություն տարած։ 2023-ի հունավար վերջին կամ փետրվարի սկզբին են դուրս գրել հիվանդանոցից։ 2 ամիս պառկած էր, դրանից հետո դատապարտյալների հիվանդանոց են տարել, հիմա նորից Նուբարաշենում է։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում է, բայց տվել են 10 տարի ու ոչինչ հաշվի չեն առել։Սա քաղաքական որոշում է»,-հայտնեց Մարինե Մանուկյանը։

Հարցին՝ արդյոք Պավլիկ Մանուկյանը հետևո՞ւմ է քաղաքական զարգացումներին և ինչ գնահատական է տալիս դրան, նրա կինը այսպես պատասխանեց․

«Դե թեթևի մեջ, այնպես չէ, որ ինֆորմացիա ունի։ Հեռուստացույց ունի, որ քիչ կանալներ է բռնում։ Ինքը բոլոր իշխանությունների մասին իր դիրքորոշումը մինչև բանտ նստելը ասել է, որ ոչ մի բան էլ չի փոխվել»։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՊՊԾ գնդի գրավման գործով ու դատապարտվել 9 տարի ազատազրկման։ Պավլիկ Մանուկյանը ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել