Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:05 15-07-2024

Իմ Գևը վերածնվեց, մի կողմս ուրախ է, մյուս կողմս լացում է. հերոսածին մայր

Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում այսօր օրհնեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Գևորգ Ջավախյանի 40 օրական եղբորը՝ փոքրիկ Գևորգին։

Հերոսի մայրը՝ Նարինե Ալեքսանյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ հենց այս եկեղեցում է աղոթել և Աստծուն խնդրել, որ որդի ունենա, նորից Գևորգ կանչի․

«Իմ Գևը վերածնվեց, շատ նման է իրեն, թե՛ աչքերը, թե՛ բնավորությունը՝ չհանձնվող, չարաճճի, չքնող։ Մի կողմս ուրախ է, մի կողմս լացում է։ Բայց միայն այն պահը, որ նորից կանչում եմ՝ Գև․․․»։

Փոքրիկ Գևորգը ծնվել է 2024 թվականի հունիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Գևորգ Ջավախյանը (Ոսկե Գև) ծնվել էր 2001 թվականի մայիսի 3-ին, 2019 թվականի հուլիսի 11-ին մեկնել էր ծառայության։

Գևորգին նկարահանվել էր «Ոսկե Դպրոց» սիթքոմում, որտեղից էլ ստացել է «Ոսկե Գև» անունը։

2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 24-ին, անօդաչուն առաջին հարվածն է հասցնում Գևորգի տանկին։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ 1 օր լուր չունենալուց և փնտրելուց հետո՝ հոկտեմբերի 26-ին, քույրը գտնում է Գևորգին հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում։ Հոկտեմբերի 28-ին Գևորգը այդպես էլ գիտակցության չգալով, անմահանում է...

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան