copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:01 15-07-2024

Ղազախստանում անցկացվող զորավարժություններում ադրբեջանական օդուժը մարտական թռիչքներ է կատարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ղազախստանում անցկացվող զորավարժություններին մասնակցող ադրբեջանական օդուժի ինքնաթիռները ուսումնա-վարժական թռիչքներ են կատարել՝ մարտական կրակոցներով։

Cy-25МЛ օդանավերը խնդիրները կատարել են ցերեկային ու գիշերային ժամերին հաջողությամբ հետախուզում են իրականացրել, հայտնաբերել ցամաքային պայմանական թիրախների կոորդինատները և կրակոցներով ոչնչացրել դրանք, հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում անցկացվող «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողները։

Զորավարժանքները տեղի են ունենում «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Զորակազմերը իրականացնում են զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն։ Զորավարժություններին ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայող և մոտ 700 միավոր զենք ու զինտեխնիկա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը