copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:44 15-07-2024

Անտառային հողերի վարձակալությունը մեծ թափ է ստացել. ունենք 235 պայմանագիր. «Հայանտառ»-ի տնօրեն

Անտառային հողերի վարձակալության գործընթացը մեծ թափ է ստացել 2022 թվականի երրորդ ետռամսյակից, և դա բավականին մեծ տեմպերով ընթանում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:

«Մինչև 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կնքվել է շուրջ 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան շուրջ 25 մլն դրամ: Իսկ 2022-ի երրորդ եռամսյակից մինչև 2024-ի երկրորդ եռամսյակը, այդ վարձակալության պայմանագրերի թիվը հասել է շուրջ 235-ի: Վարձակալական վճարը կազմում է տարեկան արդեն 92 մլն դրամ: Իսկ ներդրումային ծրագրերը, որոնք հաղթող են ճանաչվել, կազմում են 15,1 մլրդ դրամ»,-ասաց նա:

Մարկոսյանը նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերահսկում է և նրանց ստանձնած պարտավորությունների կատարումը ֆինանսական մասով, նաև վերահսկում է օրենսգրքի հետ կապված սխալները, բացթողումները, խախտումները: «Այդպիսիք լինելու դեպքում ՊՈԱԿ-ը տեղեկացնում է էկոպարեկային ծառայությանը»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում