copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:46 13-07-2024

Դատարանն Էկվադորում 35 տարվա բանտարկության է դատապարտել նախագահի թեկնածուի սպանության կազմակերպչին

Դատարանն Էկվադորում ուրբաթ 35 տարվա բանտարկության է դատապարտել հանցախմբի անդամին իր խցից նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության կազմակերպման համար, տեղեկացրել է AFP-ը։

Հինգ մարդ երկարաժամկետ բանտարկություններ է ստացել Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության հանցակցության համար, որին անցած տարի սպանել են երկրում ընտրություններից առաջ։
31-ամյա Կառլոս Անգուլոն ստացել է 34 տարի ութ ամսվա բանտարկություն այն բանի համար, որ ծրագրել եւ պատվիրել է սպանությունը։

Մյուս մեղադրյալը՝ Լաուրա Կաստիլյոն, ստացել է նույն ժամկետը զենք, փող, ավտոմեքենաներ եւ մոտոցիկլներ տրամադրելու համար կոլումբիացի մարդասպաններին, որոնք մահացու վիրավորել են Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին 2023թ. օգոստոսի 9-ին, երբ նա հեռանում էր Կիտոյի հանրահավաքից։
Ֆերնանդո Վիլյավիսենսիոն նախկին հետաքննող լրագրող է, նա խոստանում էր պայքարել քաղաքական կոռուպցիայի եւ թմրավաճառքի դեմ, նա սպանվել է նախագահական ընտրությունների առաջին փուլն սկսվելուց մի քանի օր առաջ։

Վեց կոլումբիացիներ ձերբակալվել են հրաձգությունից մի քանի ժամ հետո, բայց նրանք բոլորը սպանվել են բանտում երկու ամիս անց։
Ավելի ուշ ձերբակալվել են եւս յոթ կասկածյալներ, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ արդարացվել։
Մնացած հինգը կանգնել է դատարանի առջեւ։

Անգուլոյից եւ Կաստիլյոյից բացի՝ հանցակիցներ Էրիկա Ռամիրեսը, Վիկտոր Ֆլորեսը եւ Ալեքսանդրա Չիմբոն ստացել են 12 տարվա բանտարկություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը