copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 12-07-2024

Երևանում 33-ամյա ռուս կինը կոտրել է հյուրանոցի գույքը, հարվածել է բժիշկներին, փախել շտապօգնության ավտոմեքենայից. shamshyan.com

Հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ Նովա պողոտա 19 հասցեում գործող «Անի Պլազա» հյուրանոցում ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող աղջիկը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում:

Նշված քաղաքացին կոտրել է հյուրանոցի գույքը, հահոյանքներ հնչեցրել, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որից հետո մտել է Խանջյան փողոցի 43 հասցե ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանրի քննչական առաջին բաժնի շենք, ցատկել արգելապատնեշի վրայով, ընկել գետնին: Նշված քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար ոստիկանության ծառայողները կանչել են շտապօգնության կարգախումբ:

Ժամանած շտապօգնության խումբը նշված քաղաքացուն զննելուց հետո, «Էկզոգեն թունավորում» նախնական ախտորոշմամբ անհրաժեշտություն է համարել տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Շտապօգնության ավտոմեքենայի շարժվելուց հետո Սայաթ-Նովա պողոտայում վերջինս բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռը, փախել է մեքենայից և վազել դեպի «Գոլդ» հոթել:

Կարճ ժամանակ անց Ժամը 05։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ազգությամբ ռուս մի կին մտել է նշված հյուրանոց, բարձր բղավել և տարօրինակ վարքագիծ դրսևորել և հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված քաղաքացուն ժամը 06։00-ին Սայաթ-Նովա պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 33-ամյա Եկատերինա Պորտնովան:

Ոստիկաններին շտապ օգնության բժշկը հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխման ճանապարհին Ե.Պորտնովան հայհոյել է իրենց, ձեռքերով հարվածներ է հասցրել իր և նույն կարգախմբի մեկ այլ բուժաշխատողի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից