copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:28 11-07-2024

Արմավիրի ոստիկանները մի ամբողջ «զինանոց» են հայտնաբերել․ shamshyan.com

Հուլիսի 8-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից հերթական մի ամբողջ «արսենալն» է հայտնաբերվել քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել Հայաստան։ Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Արմավիր քաղաքի կահույքի նախկին արտադրամասի տարածքում պարկերով զենք-զինամթերք է թողել։

Որոնողական աշխատանքների արդյունքում արտադրամասի պարսպի մոտ՝ ոչ տեսանելի վայրում, հայտնաբերվել են կասկածելի պարկեր։

Տեղում պարզվել է, որ պարկերում առկա են 1 հատ ինքնաձիգ, 2 հատ 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, գազային ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Մաուզեր 98» տեսակի զարկանաձգանային մեխանիզմ, 1 հատ մեկփողանի գործարանային համարի որսորդական հրացան, 3 հատ երկփողանի որսորդական հրացաններ, 1 հատ օդաճնշիչ հրացան, 2 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, որից մեկը պայթուցիչով, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ սվին դանակ, 6 հատ տարբեր տեսակի և տրամաչափի հրետանային մարտագլխիկներ, 7 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի պահունակ, 1 հատ գնդացիրի և 1284 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է