copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:31 09-07-2024

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։ Առաջին անգամ կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00։

Ֆիլմը նկարահանված է ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովի համանուն պատմվածքի մոտիվներով, որն էլ իր հերթին հիմնված էր թյուրքական հայտնի դաստանի վրա։ Փարաջանովյան անկրկնելի ոճով, բայցև սովորականից ավելի կատակերգական երանգներով ստեղծված այս ֆիլմն էկրանին վերակենդանացնում է ուշ Միջնադարի Արևելքը՝ ներկայացնելով սիրելի կնոջ հետ միավորվել ձգտող աշուղի պատմությունը։ Թողարկվելով 1988 թվականին՝ «Աշուղ Ղարիբը» վարպետի վերջին ավարտուն աշխատանքն էր 1990 թվականի հուլիսին մահից առաջ։

Լուսանկարները, որոնք ներկայացվելու են, ու որոնց միջոցով մի փոքր ավելի եք իմանալու Փարաջանովի վերջին ֆիլմի մասին, մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ մի արկղի մեջ, բոլորը հատ-հատ ծրարավորած, ստորագրված ու դասավորված։ Թերևս դա էլ օգնել է հասկանալ, որ «Լենֆիլմ» կինոստուդիայի լուսանկարիչ-նկարիչ Ելենա Կարուսաարի ֆոտոշարքը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին: Սև ու սպիտակ տպագրությունները, որոնք Կարուսաարն արել է՝ ֆիլմը վարձույթում գովազդելու ու առաջխաղացնելու համար, փոխանցում են նկարահանումներին տիրող մթնոլորտն ու խորասուզում առարկաների, կտորների և հյուսվածքների զարմանալի աշխարհ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում