Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:40 07-07-2024

Կարմիր գորգի «տնազ». կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրու այսօր՝ հուլիսի 7-ին, կայացել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կինոփառատոնի բացման արարողությունն անցել է առանց ավանդական կարմիր գորգի։ Ավելի վաղ փառատոնի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ փոփոխությունը, սակայն, այդքան էլ դուր չի եկել հյուրերին։

Բացման արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում