Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:21 05-07-2024

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարար Սիմոնա Բուկուրա Օպրեսկուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել Միասնական սոցիալական ծառայության և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմնի միջև։

Ընդգծել են նաև «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել սահմանված ժամկետներին համապատասխան՝ անհրաժեշտ ընթացք ապահովել։

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև փորձի փոխանակման համատեքստում փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից