Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 03-07-2024

Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր

Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող զոհված հերոսներին նվիրված «X զորամաս»-ը քանդում են։

Oragir.News-ն այսօր եղել է տարածքում, ֆիքսել, որ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են։ Ընդ որում, հերոսներին նվիրված «X զորամասը» քանդում են ազգությամբ հնդիկները, հայերը հրաժարվել են զոհվածներին նվիրված հուշարձանին մատով կպնել։

Զոհված զինծառայողի մայր Հակոբյան Վիկտորյան մեզ հետ զրույցում ասաց, որ իմացել է «X զորամասը» քանդելու մասին լուրը․ «Էստեղ բոլորը մեր էրեխեքն են։ Էս ի՞նչ են արել, էս ի՞նչ են ավերել։ Արդեն ավերված գնացին էս էրեխեքը»։

Գրիգոր Հակոբյանի մայրը ասաց, որ թույլ չի տա՝ նկարները հանեն։

«Իմ դիակի վրայով թող քանդեն։ Արդեն քանդել են, բայց նկարները թույլ չեմ տալու, փախել-գնացել են»,-ասաց նա։

Զոհվածի մայրը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Տիգրան Ավինյանը եկել է, խոստումներ տվել, գնացել․ «Ո՞ւր են իր խոստումները։ Խոսք եք տվել, եկեք ձեր խոսքին տեր կանգնեք։ Որքան կարելի է սուտ խոսել։ Ո՞ւր ես, Տիգրան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել