copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:06 02-07-2024

Էն պայմանների մեջ, որ մենք կապրինք, անասունները չեն դիմանա. Ամասիա գյուղի բնակիչ

Վաչագան Հարությունյանը ընտանիքի հետ 90-ականներին է վերաբնակեցվել Ամասիա գյուղում։ Oragir.News-ի հետ զրույցում ասում է` եկանք հույսով, որ կշենացնենք գյուղը, որը մինչև այդ ադրբեջանցիներով է բնակեցված եղել։

«Ինչ կա գյուղը, հեչ բան... ջուրը ինչ է, դաժը ջուր չկա էս գյուղում։ Տպավորություն է, թե էս գյուղում դարը չի փոխվել, ու ըստեղ լրիվ ուրիշ մոլորակ է։

Ինչ պայմանների մեջ, որ մենք կապրինք, անասունները չեն դիմանա էդ պայմաններին»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ամասիայի բնակիչը։

Վաչագան Հարությունյանն ասում է` գյուղապետարան չկա, մարզպետարան չկա, ուր ուզում ես դիմի, մեռած հոգիներ են։

«Գյուղը էնքան խնդիրներ ունի․ որ բոլորը թվարկեմ, մինչև առավոտ չեմ ավարտի։ Կոյուղի չկա, 21-րդ դարում ջուր չունինք։ Էս երկրում մենակ կքանդեն, սարքել չիդեն։ Ժողովուրդն է մեղկ»,-շարունակում է Ամասիայի բնակիչը։

Տղամարդը նեղվում է, որ 30 տարուց ավելի իրենց կողմից բարձրացված խնդիրները անտեսվում են, ոչ մի իշխանություն իրենց գյուղի մասին չի հիշում, ոչ էլ նրանց հետաքրքիր է այդ գյուղում ապրող մարդկանց ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել