copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 02-07-2024

Տավուշի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ