copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:08 01-07-2024

Ինչո՞վ են պայմանավորված կարմրուկով վարակման բարձր ցուցանիշները․ վարակաբանի պարզաբանումը

Այսօր՝ հուլիս 1-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք։

Oragir.News-ը կապ հաստատեց վարակաբան Արմեն Օհանյանի հետ՝ պարզելու թվերի այս բարձր ցուցանիշի պատճառները, հիվանդության ռիսկերն ու դրանց կանխարգելման քայլերը։

Վարակաբանի խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստանյութերը այսօր համարվում են ամենարդյունավետը։

«Կարմրուկի պատվաստանյութը կոնկրետ ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկն է, որը գոյություն ունի և նաև ամենավաղեմի պատվաստանյութերից մեկն է։ 60 տարվա պատմություն ունի այդ պատվաստանյութը, և հենց դրա շնորհիվ է, որ մենք վերջին 15 տարին կամ գուցե ավել չենք ունեցել տեղական որևիցե դեպք։ Արդյունավետությունը գնահատվում է երկու դեղաչափ ստանալու դեպքում մինչև 98 %։ Իսկ հիմնական պատճառները այն են, որ պատվաստանյութերի հանդեպ բացասական վերաբերմունք ստեղծվեց Covid-ից հետո»,-ասաց նա։

Արմեն Օհանյանը նաև նշեց, որ իրականում վարակվածների թվերը ավելի շատ են, քան հրապարակվում են։ Հրապարակվածները լաբարատոր հաստատված դեպքերն են։

Վարակաբանը նաև զրույցում նշեց, թե ինչ ախտանշանների դեպքում է պետք դիմել բժշկի․

«Ցանկացած ցանի դեպքում, առավել ևս երբ կան ջերմություն և ցան՝ կարմիր կետերի և հետքերի տեսքով, պետք է դիմի իր տեղամասային պոլիկլինիկա։ Բժիշկն էլ արդեն կուղղորդի լաբարատոր հետազոտման և կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ»,-ասաց վարակաբանը։

Արմեն Օհանյանը նաև անդրադարձավ կարմրուկի պատճառով մահացության դեպքերին։

«Կարմրուկը բերում է շատ մեծ մահացության թվերի, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում է այդ ցուցանիշը շատ բարձր լինում։ Հիվանդությունը ինքն էլ իր հերթին է պայքարում, ուզում գոյատևել։ Դա բնորոշ է ինֆեկցիոն հիվանդություններին»,-եզրափակեց վարակաբանը։

Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք, որից 296-ը՝ երեխա, 205-ը՝ մեծահասակ: 6 մարդ հոսպիտալացված է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել