Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:46 29-06-2024

Գրեփլինգի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել և իմ կողմից ստացել դրական արձագանք․ Գագիկ Ծառուկյան

Օլիմպավանում հյուրընկալել էի գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին:

Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Վերջին տարիներին այս մարզաձևով զբաղվող մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել՝ նվաճելով 133 մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Քանի որ մեր երկրում այս մարզաձևը պետական օժանդակություն չունի, ֆեդերացիան ՀԱՕԿ-ից աջակցություն է խնդրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, և իմ կողմից ստացել դրական արձագանք:

Հայաստանը սպորտում աշխարհի հզորների հետ է ոտք մեկնում ու հաղթում, և դա անշուշտ հպարտության աներևակայելի զգացողություն է պարգևում համայն հայությանը:

Իսկ այսօր մեր երկրին պետք են ուժեղ ու նպատակասլաց երիտասարդներ: Մենք հաղթանակների կարիք հիմա շատ ունենք», - գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին