Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:26 26-06-2024

Սյունիքի մարզում երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպառնում էր ցած նետվել․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Վերիշեն գյուղի «Նորակնունք» եկեղեցու տանիք և սպառնում է ցած նետվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու մի երիտասարդ տղա կարողացել են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը, որից հետո փրկարարները և այդ երիտասարդ տղան նրան իջեցրել են տանիքից և մոտեցրել ոստիկանության ծառայողներին։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել