copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:42 26-06-2024

ՔՊ-ի թեկնածուի ղեկավար դառնալուց 20 օր անց Փարաքարի նախկին համայնքապետը կալանավորվեց

«Խուզարկություններ, քննչական գործողություններ են եղել Փարաքարի համայնքապետարանում, որից հետո նախկին համայնքապետը և Մերձավանի վարչական ղեկավարը կալանավորվել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը։

Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, թե պաշտոնեական լիազորություններ է չարաշահել նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանը, Սարիբեկյանն այսպես պատասանեց.

«Ես այդ հարցերին պարզաբանումներ տալու իրավասություն չունեմ այս պահին, որովհետև դա բացառապես Քննչական կոմիտեի նախաքննության տիրույթում է գտնվում։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել»։

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը մայիսին էր հրաժարականի դիմում ներկայացրել, արդյո՞ք հիմքում նաև այս հանգամանքն է եղել, հարցրեցինք Գոռ Սարիբեկյանին.

«Չեմ կարծում, որ սա եղած լինի հիմքում, սա հրաժարականի հետ կապ չունի»։

Ճշտող հարցին՝ համայնքի ղեկավարի պաշտոնը շարունակում է թափո՞ւր մնալ, թե՞ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, Սարիբեկյանը պատասխանեց։

«Հունիսի 3-ին նոր համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցությունից Լյուդվիկ Գյուլնազարյանը, ինքը Դավիթ Մինասյանի առաջին տեղակալն էր»,- ասաց Սարիբեկյանը, ապա հավելեց, որ հրաժարականը նախնական պայմանավորվածության հիման վրա է եղել, 2,5 տարի Դավիթ Մինասյանն է պաշտոնավարել համայնքապետի պաշտոնում, մյուս 2,5 տարին ՔՊ-ից Լյուդվիդ Գյուլնազարյանը պետք է պաշտոնավարի։

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նաև Փարաքար համայնքի առաջատար մասնագետին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

«Երրորդ անձը, որը անցնում է այս գործով, կատարող է։ Չունենալով որևէ դիտավորություն կամ շահադիտական դրդումներ, կատարել է զուտ իրեն հանձնարարված գործառույթները»,- հավելեց Գոռ Սարիբեկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել են Փարաքար համայնքի ղեկավարը և Մերձավան բնակավայրի ղեկավարը։

Հիշեցնենք, որ թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել Դավիթ Մինասյանը։
2022 թվականի հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք և ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներից առաջին 2,5 տարում համայնքապետ կլինի Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ