Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:29 25-06-2024

«Տերյան մշակութային կենտրոնը» կարող է Գրան պրի ստանալ եվրոպական հեղինակավոր մրցույթում

«Տերյան մշակութային կենտրոնը» մասնակցում է Europa Nostra 2024 թվականի մրցույթին և Գրան պրի շահելու հնարավորություն ունի։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Տերյան մշակութային կենտրոնի» ղեկավար Լիլիթ Մելիքյանը։

«Մրցույթն ազգային ժառանգության պահպանման մասին է։ Մրցույթում սովորաբար հաղթում են եկեղեցիների և այլ կարևորագույն կառույցների ռեստավրացիաներով զբաղվողները։ Առաջին անգամ Եվրոպան անդրադարձել է Հայաստանին։ Այս իրավիճակում, երբ մենք ունենք փախստականներ և զբաղված ենք՝ փախստականներին ազգային ժառանգությունը փոխանցելով, այս մրցույթում մեր հաղթանակը շատ կարևոր է»,- ասաց Լիլիթ Մելիքյանը, ապա հավելեց,- «Հայաստանը առաջին անգամ է նման մրցույթում շահել, և եթե մենք շահենք նաև Գրան պրին, կնշանակի, որ մենք կարող ենք ցուցադրել մեր ֆիլմը, բարձրաձայնել Արցախից 2023 թվականին մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատմությունը, ինչը մեզ համար ամենակարևոր հարցն է, որը կարող է լուսաբանվել»։

Լիլիթ Մելիքյանը նաև հավելեց, որ Գրան պրին տրվում է հանրային համակրանքը շահողին։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուր քվեն։ Եվ եթե իրենք շահեն այս մրցանակը, որը 10 հազար եվրո է, ապա այն կդրվի ծրագրի շարունակության վրա և կցուցադրվի իրենց մասին ֆիլմը Եվրոպական հանձնաժողովում։

Նշենք, որ Europa Nostra-ը քաղաքացիական շարժում է, որի գլխավոր նպատակը Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության պաշտպանումը, տարածումը և փոխանցումն է սերունդներին:

Europa Nostra-ի մրցույթի հաղթողները պարգևատրվելու են European Heritage Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 7- ին, Romanian Athenaeum-ում՝ Բուխարեստի ամենահեղինակավոր համերգասրահում։

Արարողության ընթացքում հայտարարվելու են Գրան պրիի դափնեկիրները և Հանրային ընտրության մրցանակի դափնեկիրը, որոնք ընտրվելու են Եվրոպական ժառանգության Europa Nostra մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներից, և նրանցից յուրաքանչյուրը 10․000 եվրո կստանա:

Oragir.News-ի ընթերցողները «Տերյան մշակութային կենտրոնի» օգտին կարող են քվեարկել այս հղումով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից