Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:58 23-06-2024

ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել

ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։

Ավելի վաղ՝ ոստիկանությունը հաղորդել է երեք զոհի և ութ վիրավորի մասին Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով: Այնուհետև հաստատվել է, որ չորրորդ անձը մահացել է բուժհաստատությունում:

Նշվում է, որ տուժածների թվում կա երկու ոստիկան, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրի տեսագրությունից պարզ է դարձել, որ ավտոկայանատեղիում որսորդական հրացանով զինված տղամարդը կրակել է այնտեղ եկած սպաների ուղղությամբ, որոնք պատասխան կրակ են բացել:

Հրաձգություն սկսած անձը ծանր վիրավորվել է և բերման ենթարկվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել