Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 20-06-2024

Հայ-ֆրանսիական գործակցությունը խառնում է ռուս-ադրբեջանական պլանները

Ռուս-ադրբեջանական գործընկերությունը անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Նրանց հավասարապես անհանգստացրել է Հայաստանի՝ Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ ձեռք բերելը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ խոսնակ Մարիա Զախարովան և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գրեթե նույնաբովանդակ արձագանք են հնչեցրել։ Ինչո՞ւ է ՀՀ-ն ֆրանսիական սպառազինություն ձեռք բերում հիմա, և ինչո՞ւ է դա նյարդայնացնում ռուսներին ու ադրբեջանցիներին։

Դեռևս տարեսկզբին կանխատեսումներ կային, որ այս տարի Հայաստանը ագրեսիայի է ենթարկվելու։ Հավանական էր համարվում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են ագրեսիա սանձազերծել Սյունիքում արտատարածքային միջանցք բացելու համար։ Եվ օրինաչափ է, որ ՀՀ-ն ոչ ռուսական սպառազինություն է ձեռք բերում պաշտպանական այդ խնդիրը լուծելու նպատակով, քանի որ Մոսկվան տևական ժամանակ է զենք չի տալիս Երևանին հասկանալի պատճառներով։

Նշենք, որ այս գնումը սպասվում էր ամիսներ առաջ։ 2023-ի դեկտեմբերին ֆրանսիացի մի քանի սենատորներ խորհուրդ էին տվել Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարությանը «հնարավորինս շուտ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարման հարցը` հաշվի առնելով այս սպառազինության արդյունավետությունը»: Այս հորդորը նույնպես տեղավորվում է ռուս-ադարբեջանական ագրեսիան զսպելու խնդրի հետ։ Այսպիսի մատակարարմամբ՝ Ֆրանսիան ակնարկում է, որ եթե ռուս-ադրբեջանական ուժերը փորձեն ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, ապա Ֆրանսիան կփորձի խափանել ագրեսորների պլանները, Հայաստանին մատակարարելով անհրաժեշտ սպառազինությունը։ Իսկ ՀՀ-ն հավանական համարվող պատերազմի ժամանակ չի մնա ռուսական մատակարարումների հույսին և, տեսականորեն՝ կարող է հետ մղել ագրեսիան։

Դրանից զատ՝ Ֆրանսիան սպառազինություն մատակարարելուց հետո կարող է ռազմական գործակցությունը բարձրացնել ռազմաքաղաքական մակարդակի։ Այս դեպքում զենքի հետ միասին ՀՀ կարող են գալ նաև ֆրանսիացի զինվորականներ, որոնց ներկայությունն արդեն լուրջ անհանգստություն կարող է պատճառել Մոսկվային, քանի որ էապես կբարձրանա Ֆրանսիայի քաղաքական ազդեցությունը Հայաստանում և կարող է մրցակցել ռուսական ազդեցության հետ։ Իսկ եթե նաև Ֆրանսիական ռազմակայան տեղակայվի ՀՀ-ում, ապա ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը կարող է դառնալ օրակարգային և շատ տրամաբանական։

Բաքվի վախերն ավելի հեռու կարող են գնալ։ Նրանք մինչև օրս չեն հավատում, որ կարողացել են զավթել Արցախը։ Նրանց դեռ թվում է, թե ՀՀ-ն միջազգային հանրության, առաջին հերթին՝ Ֆրանսիայի, աջակցությամբ կարող է Արցախի ինքնորոշման հարցը կրկին բերել օրակարգ և հասնել նախ՝ բռնի տեղահանված արցախցիների Արցախ վերադարձին, ապա նաև նրանց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Այս հարցում մտավախություն ունի նաև Մոսկվան, քանի որ Արցախի վերաազատագրումը նաև նրանց պարտությունն է դիտվելու։ Ու բնականաբար՝ երբ Արցախը կրկին հայկական դառնա, այդ ժամանակ Բաքուն կարող է վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք սերտացել են Արցախը զավթելու գործողության շրջանակում։ Արդյունքում ՌԴ-ն լրիվ դուրս կմղվի տարածաշրջանից։

Նշենք, որ CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է հունիսի 17-ին Փարիզում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև։ Ո՛չ քանակը, ո՛չ ժամանակացույցը, ո՛չ արտադրության տեսակը չի նշվում՝ հայկական կողմի խնդրանքով։ Սա ևս հավելյալ խորհրդավորություն է հաղորդում հայ-ֆրանսիական պաշտպանական գործընկերությանը։

Նենք նաև, որ ֆրանսիական ռազմական բլոգներից մեկում նշվում է, որ KNDS ընկերությունը եռապատկել է իր արտադրական հզորությունը՝ բավարարելու բոլոր հաճախորդների կարիքները։ Այժմ ամեն ամիս արտադրվում է 6 CAESAR ինքնագնաց հրետանային կայանք: Սա նշանակում է, որ ՀՀ-ին տրվելու է ոչ մեծ քանակությամբ հրետանային կայանք։ Սակայն նույնիսկ այս փոքրածավալ մատակարարումը լուրջ անհանգստացրել է մեր թշնամիներին։ Եվ եթե ֆրանսիական զենքի նախկին մատակարարումներին Մարիա Զախարովան հեգնանքով էր արձագանքում, նշելով, որ դրանք դուրս գրված զինատեսակներ են, ապա այս անգամ նրա արձագանքը լուրջ վախ է պարունակում։ Սա նշանակում է, որ հայ-ֆրանսիական գործակցությունը, իրոք, խառնում է ռուս-ադրբեջանական պլանները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին