Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանքային տարածք տեղափոխվելու առաջարկ է ներկայացվել, սակայն այն առևտրականների սրտով չէ։
Ալեն Սիմոնյանի հարսանիքին ներկա է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Անի Ավետիսյանը Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հովվի ուղղությամբ, ինչի հետևանքով կարճատև միջդիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել։