Ներքին 2 տարի առաջ - 19:30 17-06-2024

Ոստիկանության գործողություններից վիրավորում ստացած քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել

«Մինչև երեկ գիշերը ոստիկանության գործողություններից վիրավորում ստացած քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել։ Իրենք ամեն գնով փորձում են տեղի ունեցածը կոծկել։ Բայց բռնություն գործածներից բոլորի դեմքերը նույնականացված են և մենք սկսելու ենք իրավական գործընթաց»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով Հ1-ի քարոզչությանը՝ նկատեց․ «Երեկ Հ1-ը մի նյութ էր ցուցադրում՝ «Սրբազանի որդին» անունով։ Ամո՛թ, հազար ամոթ։ Սրբազանի համար բոլորն են իր որդիներն ու դուստրերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։