Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:06 13-06-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանում քննարկել է արցախցիների՝ հայրենիք վերադարձի հարցը

Շարունակվում են Արամ Ա Կաթողիկոսի հանդիպումները Վատիկանում․

«Վատիկան կատարած իր միօրեայ այցելութեան ընթացքին, որուն նպատակը Վատիկանի Արեւելեան եւ Գրիգորեան համալսարանէն ներս դասախօսութիւն տալ էր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս յաջորդական հանդիպումներ ունեցաւ Վատիկանի հետեւեալ բաժանմունքներու բարձրաստիճան պատասխանատուներուն հետ.-

ա) Վատիկանի վարչապետը նկատուող քարտինալ Փարոլինի բացակայութեան, Վատիկանի արտաքին գործոց նախարար քարտինալ Քալաղըրին հետ: Քննարկուեցան յատկապէս Լիբանանի դիմագրաւած ներկայ դժուարութիւնները եւ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու հարցը, ինչպէս նաեւ Լիբանանի նախագահական ընտրութիւնը:

բ) Միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահ քարտինալ Քոխին հետ: Անդրադարձ կատարուեցաւ ընդհանրապէս միջ-եկեղեցական շարժումին դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն եւ յատկապէս կաթոլիկ եկեղեցւոյ ու արեւելեան ուղղափառ եկեղեցիներու միջեւ գոյութիւն ունեցող աստուածաբանական երկխօսութեան:

գ) Արեւելեան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի պատասխանատու քարտինալ Կիւճերոթիին հետ: Քննարկուեցաւ միջին արեւելեան երկիրներու մէջ հաստատուած կաթոլիկ եկեղեցիներու եւ ուղղափառ ու բողոքական եկեղեցիներու գործակցութիւնը եւ ընդհանրապէս քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան առնչուած հարցեր: Դարձեալ անդրադարձ կատարուեցաւ Արցախի ժողովուրդին միջազգային հովանաւորութեամբ վերադարձին եւ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ բանտարկեալներու ազատ արձակման:

դ) Հաւատք եւ դաւանանք բաժանմունքի պատասխանատու քարտինալ Ֆերնանտէզի հետ: Քննարկուեցաւ աստուածաբանութիւնը վերարժեւորումի ենթարկելու կարեւորութիւնը՝ ներկայ ժամանակներու մարտահրաւէրներու լոյսին տակ:

Յայտնենք, որ Վատիկան կատարած իր կարճ այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը հիւրը եղաւ Հոգեւոր Տիրոջ, որ ի պատիւ Նորին Սրբութեան ընթրիք մը սարքեց Լեւոնեան Վարժարանին մէջ։ Հայրապետին ի պատիւ նաեւ ընթրիք սարքեցին Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան Ֆարիտ Ալ-Խազէնը եւ քարտինալ Քոխը:

Հանդիպումներու ընթացքին Նորին Սրբութեան կողքին էին այլ առաքելութեամբ Հռոմ գտնուող Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական ու իսլամ-քրիստոնեայ յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից