copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:48 12-06-2024

Վնասները բավական մեծ են․ Գնել Սաոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել աղետի գոտուց

Աղետի գոտում վնասները բավական մեծ են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում՝ աշխատանքի, կուզեի առանձնացնել, որ Փրկարար ծառայությունը շուրջ 1419 փրկարար է ներգրավել աշխատանքներում, ներգրավված են եղել բազմաթիվ շինարարական ընկերություններ, կազմակերպություններ, կամավորներ և այլ կառույցներից գործընկերներ»,- ասաց նա։

Աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ, ունենք չորս զոհ։

Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունեն, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որի պատճառով շատ տեղերում ճանապարհը միակողմանի էր եթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում։

«Բայց պետք է ասել, որ հիմա երկու ճանապարհներն էլ երթևեկելի են՝ հսկայածավալ աշխատանքի արդյունքում»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ կա վնասված 24 կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չեն։

Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում, Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով։

19 գազատար է վնասվել, վնասների հետևանքով մոտ 19 հազար բնակիչ գազ չուներ, հիմա քիչ հատվածում է, որ դեռ գազ չկա, մոտ 30 մարդ է այդ հատվածում ապրում։

Էլեկտրամատակարարման առումով 56 տարբեր տեսակի վնասներ են եղել, 17 հազար մարդ լույս չի ունեցել, հիմա շատ քիչ թվով մարդիկ կան, որ լույս չունեն, հիմնականում, Քարկոփի առաջին հարկի բնակիչները։

«Մեծ աշխատանք է տարվում վնասների գույքագրման առումով, մինչև այս պահը կազմվել է 921 արձանագրություն, ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, ունենք 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ են եղել»,- նշեց Գնել Սանոսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը