copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 11-06-2024

ՆԳ փոխնախարարը ԵԽ պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել համատեղ օրակարգ ձևավորվելու համար

«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ ուժերով օրակարգ ձևավորվելու համար:

Նա կարևորել է ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների՝ Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորումը:

Փոխնախարարը կարևորել է նաև շտապօգնության կարողությունների զարգացման, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու մասին օրենքի ամբողջական վերանայումը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու քրեական արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին։

«2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների նպատակը քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Մենք ջանքեր ենք ներդնում այս ուղղությամբ անհրաժեշտ նախաձեռնությունները վերջնական տեսքի բերելու համար։ Միաժամանակ, բարձր ենք գնահատում վատ վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունների փաստաթղթավորմանն ուղղված ջանքերը»,-իր խոսքում նշել է Մաքսիմ Լոնգանգեն:

ԵԽ Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության ստորաբաժանման ղեկավար Տանյա Ռակուսիչ-Հաջիչն անդրադարձել է շահագրգիռ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ծրագրերի շրջանակում համատեղ նվաճումներին և առաջիկա քայլերին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։

Ամփոփվել են արդյունքները, անդրադարձ է կատարվել ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովող։ Հաստատվել են Ծրագրերի հաջորդող 7-ամսյա աշխատանքային պլանները։

Համակարգող խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում