copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:13 11-06-2024

Աղետից հետո Ալավերդիում տաքսիների գները բարձրացել են  

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Ալավերդի քաղաքում աղետից հետո մասնավոր տաքսիների գները բարձրացել են։ Քաղաքացիների խոսքով աղետից առաջ նվազագույն ուղևորավարձը 600-700 դրամից դարձել էր 1000 դրամ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով։ Իսկ աղետից հետո ավելի է բարձրացել։

Oragir.News-ի հետ զրույցում Ալավերդու բնակիչ, կամավոր Նոնա Խաչատրյանը նշեց՝

«Ես հաճախ չեմ օգտվում տաքսիներից, բայց քաղաքացիները դժգոհում են գներից, որ նախկին 1000 դրամի փոխարեն մասնավոր տաքսու վարորդները հիմա 1500 դրամ են պահանջում։ Խնդիրը, երևի՝ այն է, որ մեքենաները քշում են այլընտրանքային ճանապարհներով»։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև Ալավերդու համայնքապետի տեղակալ Հարություն Ձավարյանի հետ, ով լսելով տաքսիների գների վերաբերյալ հարցը, չարձագանքեց և այլևս չպատասխանեց մեր զանգերին։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին