copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:46 07-06-2024

Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60% այրվածք, պայքարում ենք կյանքի համար. news.am

Նախօրեին Երևան-Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում են, պայքարում են կյանքի համար։ News.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, թոքային հյուսվածքի վնասում:

«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Գրեթե ամբողջությամբ այրված է մեջքը, վերջույթները։

Ծանր վիճակում գտնվող պացիենտները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որպեսզի ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի, կարողանանք որոշակի գործողություններ անել: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, և անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզավ դա արվի»,-ասել է Հ.Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Տուժածներից 6-ը տղամարդ են, մեկը կին։ Այրվածք ստացածներից մեկի կինն է։

Ինչ վերաբերում է տուժած 4 քաղաքացիներին, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է. «Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ և համապատասխան բուժում են ստանում: Նրանք ունեն 20-25 տոկոս այրվածքի մակերես և մոտավորապես 2-րդ աստիճանի խորություն:

Նրանք ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ որպես խնամակալ»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել