copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:30 07-06-2024

Ամերիկյան պատժամիջոցներից չենք վախենում․ Թբիլիսի-Վաշինգտոն լարվածությունը խորանում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենք ընդունումից հետո Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է խորանում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ երկրի իշխանությունները Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ են կիրառել։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։

«Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք»,- ասել է նա։

Ամերիկյան պատժամիջոցներին անդրադարձել է նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ դրանք որակելով անլուրջ։ Նա պնդել է, որ դրանցից ոչ ոք չի վախենում։

«Ոչ ոք չի վախենում այս պատժամիջոցներից։ Այս ամենը լուրջ չէ։ Ոմանց համար ինչ-որ տեղ ճանապարհորդելու արգելքը առանձնապես խնդիր չէ: Ինձ համար սա առանձնապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս»,- լրագրողների հետ զրույցում պնդել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված վետոն, իսկ ավելի ուշ խորհրդարանի նախագահն այն ստորագրել էր, և օրենքն ուժի մեջ էր մտել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի