copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:05 06-06-2024

Հայ սահմանապահը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից

Հայ սահմանապահը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Քիչ առաջ սահմանապահ զինվորը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է», - գրել է նա։

Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել։ Հայտնում է, որ վիրավորում ստացած ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը 2000 թվականին է ծնվել։

«Ծագումով Աշոցքից զինծառայողը ներկայումս բուժօգնություն է ստանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»։

Նշենք, որ ՊՆ-ից այս տեղեկությունը ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում:

Ամենից շատ դիտված