copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:35 06-06-2024

Իսրայելը հարվածել է Գազայում փախստականների ճամբարին. կա ավելի քան 30 զոհ

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Գազայի հատվածում գտնվող «Նուսեյրաթ» պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող դպրոցի վրա հարձակման մասին: Ըստ իսրայելական զինվորականների՝ դպրոցի շենքում տեղակայված է եղել արմատական ՀԱՄԱՍ շարժման համալիրը, հարձակման հետևանքով սպանվել է մի քանի ահաբեկիչ։

Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 32 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի նախնական թիվը կազմել է 27 մարդ։ Փլատակների մաքրումից հետո հայտնի է դարձել ևս հինգ մահվան մասին։

Հաղորդվում է նաև, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ են ստացել։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։

Մայիսի 27-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարել է Ռաֆահ քաղաքի վրա հարձակման մասին՝ «հիմնվելով հետախուզության ճշգրիտ տվյալների վրա»։ Հարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու ներկայացուցիչ՝ Յասին Ռաբիան և Խալեդ Նագարը:

Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, Իսրայելի հարվածը մեծ հրդեհ է առաջացրել փախստականների վրանային ճամբարում և այրել մի ամբողջ թաղամաս: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ դա հանգեցրել է 35 մարդու մահվան։ Մահացածների մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հետաքննել Առողջապահության նախարարության հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ