Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 05-06-2024

ՔՊ-ական պատգամավորը ջնջել է ներողության տեքստն ու «թռել»

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը երեկ՝ հունիսի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել 5-րդ ալիքից, ապա կարճ ժամանակ անց հեռացրել գրառումը։



ՔՊ-ական պաշտոնյան ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում 5-րդ ալիքի հասցեին վիրավորական գրառում էր կատարել՝ արատավորելով վերջինի անունն ու բարի համբավը․

«5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում։ Իլյուշն ու հաքքին․ազ-ը ավելի մեղմ են արատահայտվում»։

Oragir.News-ը փորձց կապ հաստատել ՔՊ-ական պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է ներողության տեքսը հեռացրել ֆեյսբուքյան իր էջից, սակայն, վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ՔՊ-ականներն իրենց արտահայտությունների և գործողությունների համար համարձակություն չեն ունենում պատասխան տալ։

Համենայն դեպս, մինչ այս պահը սույն պաշտոնյան որևէ գրառում չի կատարել, որպեսզի պարզաբանի կատարվածը։

Ամենայն հավանականությամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս հարցին կպատասխանի ՔՊ կենտրոնական գրասենյակում՝ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցող քննարկումններից հետո։

Հիշեցնենք, որ դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:», համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում:

Եվ դատարանը որոշել է պարտավորեցնել Պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ.
«Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» վիրավորական գրառումը հրապարակելու համար»։

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվել է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել