copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:09 04-06-2024

ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է դեսպանությունների համար նոր շենքերի ձեռք բերման աշխատանքները։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Անցած տարի դրա օրինակն էր Միացյալ Թագավորությունում մեր դեսպանության նոր շենքը։ Իսկապես պայմանները խղճուկ էին և ոչ միայն աշխատելու, այլև որևէ հանդիպում անցկացնելու համար պիտանի չէր։ Այս տարի արդեն Ուրուգվայում բացեցինք նոր շենքը՝ հաշվի առնելով համայնքի գործոն և այդ երկրի հետ բարեկամական կապերը։ Նույն ձևով աշխատանքներ ենք տանում թե Փարիզի, թե Թեհրանի, թե այլ ուղղություններով»,- նշեց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից