Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 11:29 04-06-2024

Սրբազանը պետք է հստակ ծրագիր ներկայացնի ժողովրդին․ հարցում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն արդեն շուրջ 1 ամիս է հավաքներ ու անհնազանդության ակցիաներ է իրականացնում ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում։

Իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, թե Սրբազան շարժումը ձախողվելու է։ Նրանց խոսքով՝ Տավուշի թեմի առաջնորդի հանրահավաքներին քիչ մարդ է մասնակցում, ինչն էլ հիմք է հանդիսանում ենթադրելու, թե շարժումը մարում է։

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում, անցորդներից հետարքրքվել՝ ի՞նչ խորհուրդ կտան Սրբազանին շարժումն ավելի բազմամարդ դարձնելու համար։

Հարցված քաղաքացիների մի մասը բացասական պատասխան տվեց, ասելով, որ Սրբազանը պետք է առհասարակ շարժումը դադարեցի․ «Խորհուրդ կտամ, որ դադարեցնի»։

Մի քաղաքացի էլ այսպես պատասխանեց․ «Պետք է հստակ ծրագիր ներկայացնի ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված