Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:52 03-06-2024

Շվեյցարիան ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար Գերմանիա կուղարկի 50 ռազմական և 4 մարտական ինքնաթիռ

Շվեյցարիան կուղարկի 50 զինվորական և 4 F/A-18 կործանիչ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին, որոնք կանցկացվեն հունիսի 3-13-ը Շլեզվիգում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Շվեյցարիայի կառավարությունը նշել է, որ օդաչուները կխորացնեն իրենց գիտելիքները հակաօդային պաշտպանության ոլորտում:

Tiger Meet զորավարժություններին, որ անցկացվում են ամեն տարի, կմասնակցի 50 շվեյցարացի զինվորական։ Ընդհանուր առմամբ ներգրավվելու է շուրջ 1,5 հազար զինվորական, ավելի քան 50 մարտական ​​ինքնաթիռ և 10 ուղղաթիռ 10 երկրից։ Շվեյցարիայից բացի մասնակցելու են Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան և Չեխիան։

Շվեյցարիան մասնակցում է Tiger Meet-ին 2004 թվականից՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ