copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:31 30-05-2024

Ընտանեկան միջավայրում հանդիպում է եղել Գագիկ Ծառուկյանի տանը․ Բագրատ Սրբազան

Ընտանեկան միջավայրում հանդիպում է եղել Գագիկ Ծառուկյանի տանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Վաղուց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերել «Ծառուկյան» հիմնադրամը, բավականին մտերմություն ենք ունեցել նրա հետ։ Երկու, կամ երեք օր առաջ իր գրասենյակի միջոցով դիմել էինք նրան՝ իմանալով, որ մեր տարածաշրջանում տարբեր ծրագրեր է իրականացնում, հասկանալու, թե ինչ է հնարավոր անել մեր Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար»,- պարզաբանեց նա։

Նա ասաց, որ իրենք մեկ օր առաջ նախապես գրասենյակի միջոցով խոսել էին այդ մասին, երեկոյան գնացել են այցելելու, հասկանալու, թե ինչ են ծրագրել՝ իրենք շատ հետաքրքիր կերպով են մոտենում խնդրին, ինչ-որ իմաստով՝ թիրախային։

Ճշտող հարցին՝ քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, նա արձագանքեց․

«Ընտանիքի անդամներն էին՝ թոռ զավակ, հարս, եթե խոսենք էլ լավ կանենք, բայց ասացի չի եղել նման բան, ընտանեկան է եղել, մեծ ընտանեկան հանդիպում էր»։

Նա նշեց, որ այսօր առավոտ արդեն պետք է մեկնեին կարիքների գնահատման համար, ուղղակի տեղում հասկանալու՝ ինչ է կատարվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին