Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:03 29-05-2024

Նորվեգիայում Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքն արգելվեց

Մայիսի 29-ին ուժի մեջ է մտել ռուս զբոսաշրջիկների Նորվեգիա մուտքի արգելքը։ Բացի այդ, նրանց համար արգելված են տարանցիկ ճանապարհորդությունները Նորվեգիայի տարածքով դեպի մյուս եվրոպական երկրներ անցնելը։ Օսլոն միջոցառման մասին հայտարարել է անցյալ շաբաթ:

Ըստ Նորվեգիայի իշխանությունների՝ արգելքը չի տարածվում ուսանողական կամ աշխատանքային վիզա ունեցող ռուսաստանցիների, սահմանամերձ բնակության վկայական, Շենգենյան գոտու երկրներում բնակության թույլտվություն ունեցողների, ինչպես նաև նրանց վրա, ովքեր Նորվեգիա են մեկնում հարազատներին տեսակցելու համար։

Միաժամանակ, երկիր մուտք գործելու արգելքը կվերաբերի այն ռուսաստանցիներին, որոնք ունեն տուրիստական մուլտի​​վիզաներ, որ ստացել են ինչպես Նորվեգիայի, այնպես էլ Շենգենյան գոտու երկրներից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել