Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:29 28-05-2024

Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը

Շվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը․

«Հաղորդագրութիւն Զուիցերիոյ թեմէն

Այսօր խոր վրդովմունքով ու ցասումով ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադէպը չունեցող ամոթալի և խայտառակ միջադէպի մը, երբ Հայաստանի Հանրապետության ապազգային ու երկչոց իշխանութիւնը թույլ չտուին ու խոչընդոտեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին եւ իր հետ ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղօթելու և հարգանքի տուրք մատուցանելու հայրենիքի ու հաւատքի ազատութեան համար նահատակուած հերոսներու համար։

Որպէս Զուիցերիոյ հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, Զուիցերիոյ հայոց համայնքի ծխական ու թեմական խորհուրդներու անունով խստորեն կը դատապարտենք այս ամօթալի արարքը եւ կ՚աղօթենք մեր հայրենիքի խաղաղութեան եւ անսասանութեան համար։

Հայոց 1700-ամյա ազգային քւ նուիրական Եկեղեցւոյ նկատմամբ այսպիսի հալածանքը եւ վերաբերմունքը միանշանակ արժանի է խստագոյն դատապարտման։

Զուիցերիոյ հայոց թեմի մամլոյ դիւան 28 Մայիս 2024 Ժնեւ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին