copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:39 28-05-2024

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն: Փոխանցում է Tert.am-ը։

Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակվելու հաջորդ օրը։ Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի Վրաստանի նախագահը: Եթե նա հրաժարվի, օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահը։ Օրենքի գործողությունը կասեցնելու համար ընդդիմությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա։

«Վետո եմ դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա:

Օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ և պետք է չեղյալ համարվի»,-հայտարարել էր նա։

Նշենք, որ Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից