copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:24 24-05-2024

Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում Nissan-ը կողաշրջված հայտնվել է ձորում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Բավրա-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանցից մեկը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Փրկարարները քաղաքացիների, պարեկների և բժիշկների օգնությամբ վիրավորներին մեծ դժվարությամբ պատգարակներով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ