Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 23-05-2024

2018-ին հավատացել էի Փաշինյանին, իսկ հիմա Ալիևին ավելի շատ եմ ուզում տեսնել, քան իրեն․ ապարանցի

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արագած գյուղի բնակիչները հիասթափված են իրենց կատարած ընտրությունից՝ Նիկոլ Փաշինյանից։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղի մեծահասկաներից մեկը՝ Արայիկը, ասաց, որ գյուղում շատ խնդիրներ կան, բայց դրանք ոչինչ են այն խնդիրների դիմաց, որոնց մասին ամեն օր լսում և տեսնում են հեռուստաէկրաններին՝ Արցախի կորուստ, զոհեր, վիրավորներ, միակողմանի զիջումներ։

«Խնդիրները եկավ Ղարաբաղից, Գորիսից, սահմանից, զինվորից։ Այ դա եղավ մեր առաջնային խնդիրը։ Եթե այդ ամենը լավ լիներ, մենք էլ կշնչեինք, լավ կլինեինք»,- ասաց թոշակառու տղամարդը։

Հարցին՝ իրավիճակի պատասխանատուն, մեղավորն ո՞վ է, ապարանցի տղամարդը պատասխանեց․

«Մեր վերնախավը, որ գնացինք, քայլելով բերեցինք, եկավ ու իր ասած նախկիններից, սև ու սպիտակներից ավելի վատ եղավ։ Ես առաջին 4 ամիսը հավատացել էի Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա Ալիևին ավելի շատ եմ ուզում տեսնել, քան իրեն։ Ինքը թուրքի դերակատարն է․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում