Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:13 23-05-2024

Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, ինչո՞ւ եք մոմ վառում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատմամշակութային մասով շատ օրթոդոքս չլինել։

«Աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդների եկամուտներ են բերում, ուղղակի պետք է մի քիչ ճկուն լինել։ Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ «կոթողացման» տրամաբանությանը պետք է ուշադիր լինել։

«Այնտեղ, որտեղ կոթող է՝ կոթող է, քննարկման թեմա չկա, բայց, հազար ներողություն, ինձ համար շատ զարմանալի երևույթներ կան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք պատմականորեն արձանագրված է, որ եղել են աշխարհիկ կառույցներ, այդտեղ եղել է ախոռ և այլն, բայց մտնում ես, տեսնում ես պատերին մոմ է կպցրած, մոմ են վառում, այստեղ խնդիր կա։ Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, առավոտը՝ գնացել, ինչո՞ւ եք մոմ վառում․․ Կամ գրված է բաղնիք, բաղնիք է եղել, մտնում մոմ են վառում»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, թե ամեն հին բան չի, որ կոթող ու տաճար է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել