Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:42 21-05-2024

Ես երևանցի տղա եմ, Երևանի կենտրոնում միշտ քայլել եմ ու քայլելու եմ. Ալեն Սիմոնյան

Որևիցե երկրում կա պաշտոնյա, որ պետական պաշտպանության ենթակա չէ՞, լո՞ւրջ։ Ձեզ թվում է` դա իմ ընտրությո՞ւնն է։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք ականատես եղաք, որ իմ ընկերոջը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան ու հարվածեցին, մինչև մտածեցին մահացել է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- ասաց նա՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարության, թե Սիմոնյանը թիկնապահներով է միայն շրջում։

ԱԺ նախագահն ընգծեց՝ այդ դեպքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է Երևանով ման գալիս թիկնապահով, «եթե, իհարկե, Երևանով կարողանում է ման գալ»։

«Կամ իր որդին ինչո՞ւ է իր շուրջը թիկնապահներ ման տալիս, կամ որպես օգնական գրանցում: Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ երեք հոգի հետս գալիս են, դա ընտրության հարց չէ: Թե իմ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաները Երևանով ազատ շրջում են: Ես ընտրված եմ ի տարբերություն ձեր ղեկավարի, որը երբևէ ՀՀ-ում չի ընտրվել»,- նշեց ԱԺ նախագահը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել