copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:50 21-05-2024

Պատասխանատվություն ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, հասարակության մոլորեցման համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում՝ հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի չարաշահման ինստիտուտին, որը, ի թիվս այլնի, կարող է ունենալ հետևյալ դրսևորումները․

-մրցակցության սահմանափակման նպատակներով ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների իրացում․

-ապրանքային նշանի՝ դրա նկատմամբ իրավունքի ամրագրման և դրա պաշտպանության նպատակին ոչ համապատասխան օգտագործում․

-այնպիսի ապրանքային նշանի օգտագործում, որը կարող է սպառողի մոտ հանգեցնել ապրանքի որակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշման։

Հիշեցնենք, որ նշված վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Hochland» SE ընկերության կողմից արտադրված ««ФЕТАКСА» փափուկ թարմ պանիր դասական, աղաջրում» և ««ФЕТАКСА» հալած պանիր» անվանումներով ապրանքները Հայաստանում Ընկերության կողմից իրացվել են «Ֆետա» ծագման տեղանվան հետ ասոցացվող փաթեթավորումներով այն դեպքում, երբ այդ ապրանքներն արտադրված չեն եղել «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից