copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:45 21-05-2024

Հանրային պաշտոններ զբաղեցնողները չեն կարողանա համայնքի ավագանու անդամ դառնալ

Հայաստանում ավագանու անդամը չի կարող զբաղեցնել հանրային պաշտոն։

Արդարադատության նախարարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին ԱԺ-ում` 69 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայներով։

Նշենք, որ իշխանական պատգամավորները, չնայած քննադատություններին, կողմ քվեարկեցին։