copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:09 20-05-2024

Քաղաքի կենտրոն ա․ գրող Աշոտ Աղաբաբյանից առասպելական թիվ են պահանջում 1 սենյակի համար

Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՊԱՏԱՍԽԱՆ ԳՐՈՂԻՆ
Երեկ ընկերոջս տեսա` Աշոտ Աղաբաբյանին։ Սևակնած էր ինչպես գարնան թուխպ ամպը։ Սրտին դանակ դեմ տային` մի պուտ արյուն չէր կաթի։

֊Ի՞նչ ա եղել,֊ հարցրի։

֊Հանեցին,֊ասաց,֊չգիտեմ թազա վեպս էլ որտե՞ղ պիտի գրեմ։

Դեռ նախկին իշխանությունների օրոք, որպես ստեղծագործական օթևան Քաղաքապետարանի ավագանին Աշոտին Բուզանդի 1 հասցեում հատկացրել էր մեկ սենյակ։ Նոր ավագանին և նորընտիր քաղաքապետը շատ էին համարել այդ մշակութանպաստ որոշումը։ Իհարկե, հիմա ևս պատրաստակամ են գրողին թողնել իր զբաղեցրած սենյակը, եթե նա ևս պատրաստակամ լինի մուծել համապատասխան գումարը` առասպելական մի թիվ, որը նրա ուժերից վեր է։

֊Բա ո՞նց,֊ասել էին,֊քաղաքի կենտրոն ա...

Աշոտ Աղաբաբյանն իր հաշք վեպերը գրել է մեծամասամբ այդ կացարանում։ Նա իրավամբ համարվում է Հայաստանում ամենասիրված և ամենաընթերցվող գրողը։ Նրա հերոսները հույս ու հավատ են ներշնչում հային, սպեղանի հանդիսանալով Հայոց կոտրված ոգուն։ Նրանք, մեզ ամեն օր, ամեն վայրկյան հուշում են` կա հայը, կա հայի մարտական ոգին, ամեն ինչ չէ որ կորած չէ... Այսօր քան երբեք Աշոտ Աղաբաբյանի վեպերի կարիքը կա, այն առավել քան որևէ գեղարվեստական գիրք դասագրքային արժեք ունի։ Աշոտի վեպերը մեր ոգու փորձաքարն են, մեր կոտրած սրտերի բալասանը։ Իսկ դրա փոխարեն գրողը մեզնից ոչինչ չի ուզում, ընդամենը խնդրում է իր նստավայրը, որն առավել ևս իր համար մի պստլիկ Հոգևոր Հայաստան է։ Գրողից փաստորեն իր բաժին Հայաստանն են խլում։ Դա պատասխան է գրողի արածի՞, միգուցե՞ և վրեժ այլակարծության համար, և ու՞մից, ինչի՞ համար...

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի