copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:13 19-05-2024

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ սպորտի ուղղությամբ դասավանդողների համար։

Ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցում գործող քննական կենտրոն։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, հետաքրքրվել գործընթացից և հաջողություն մաղթել ատեստավորմանը մասնակցող մանկավարժներին։

Ատեստավորման ընթացքին տարբեր քննական կենտրոններում հետևել են նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը։

Երևանի թիվ 190 ավագ դպրոցի քննական կենտրոնում կամավոր ատեստավորումն անցկացվել է բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո և դահուկավազք մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար։ Այս քննական կենտրոնում կամավոր ատեստավորմանը ներկայացել է 33 մասնակից։

155 հիմնական դպրոցի քննական կենտրոնում, որտեղ ատեստավորումն իրականացվել է ծանրամարտ, աթլետիկա, հրաձգություն և կարատե ուղղություններով, քննությանը ներկայացել է 29 մասնագետ։

Երևանի թիվ 135 դպրոցի քննական կենտրոնում քննությանը մասնակցել է 51 մարզիչ-մանկավարժ։ Այս քննական կենտրոնում կամավոր ատեստավորումն իրականացվել է բասկետբոլ, սամբո, սեղանի թենիս և ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևերից։

Սպորտի ուղղությամբ կամավոր ատեստավորմանն ընդհանուր առմամբ 197 մանկավարժ է հայտագրվել։

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 18-ին, կամավոր ատեստավորումն իրականացվել է արվեստի ուղղություններով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից