copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:18 18-05-2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցն ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:

Վարչապետը պարգևները հանձնել է առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի մարզի թիմին, երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի թիմին պարգևները հանձնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Վայոց Ձորի թիմին պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին արդեն շարունակական դարձող տոնի առիթով և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս: Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ վազքը, սեղանի թենիսն ընդգծում են թիմային տրամաբանությունը: «Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,-ասել է վարչապետը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը