copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:46 16-05-2024

ՆԳ նախարարը և ՄՄԿ փոխտնօրենը խոսել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ աշխատանքների մասին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել նորմատիվ իրավական դաշտի կատարելագործումը, ներդնել թվային նոր լուծումներ, կրթական ծրագրերի զարգացման և անձնակազմի առաջնային ինտենսիվ վերապատրաստումների արդյունքում ունենալ որակական առումով նոր անձնակազմ և մատուցվող ծառայությունների որակի էական բարձրացում։

Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել միջազգային կազմակերպության առաքելությունը։ Նա բարձր է գնահատել առկա փոխգործակցությունը և պատրաստակամություն է հայտնել շարունակել ու խորացնել այն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը խոսել է բարեփոխումների մի շարք ուղղությունների մասին՝ առանձնացնելով ծառայությունների թվայնացման և աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, օտարերկրացիների կամավոր վերադարձի ծրագրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ