copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:15 15-05-2024

ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, որը նախկինում ընդդիմություն էր, կաղաղակեր եւ կթմբկահարեր, երբ իշխանական որեւէ պատգամավորի կին կամ ընտանիքի անդամ հայտարարագիր չներկայացներ։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ կասեն ԿԿՀ-ն եւ իշխանական թեւը այն փաստի մասին, որ սեփական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում։

Այսպիսով՝ Գեղարքունիքի հետհեղափոխական փոխմարզպետ, ապա ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարագիրը, կարծես, ըստ պահանջի լրացված է, սակայն նույնը չենք ասի կնոջ հայտարարագրի մասին։ Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, 2020-2021 թվականներից հայտարարագիր չի ներկայացրել, չնայած նրան, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում՝ որպես առաջատար մասնագետ։ Սա դեռ ամենը չէ. մինչեւ հունիսի 22-ը հայտարարագիր ներկայացնելու ժամանակ կա, սակայն, այս արձանագրմամբ, Գրիգորյանի կինը դժվար թե հայտարարագիր ներկայացնի։

Սա էլ այն կոռուպցիան է, որը փորձում է թաքցնել իշխանությունը, սակայն, «ցավոք», լրատվական համայնքը նման հարցերը ծածուկ չի թողնի։

Փորձեցինք Նարեկ Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ՝ ո՞րն է պատճառը, որ կինը տարիներ շարունակ հայտարարագիր չի ներկայացրել։ Մեր զանգերը մնացին անպատասխան. համարն անհասանելի էր, ինչպես այս օրերին գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորների դեպքում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին